Ձայնային մոդելների մշակում
Մենք օգնում ենք ընկերություններին ստեղծել բարձրորակ (44 կՀց) GPL-free ձայնային համակարգեր (TTS) որոնք կարող են ինտեգրվել կոմերցիոն պրոդուկտներում:
Մոդելների մշակում
- Ֆոնեմայզերի մշակում: բազմալեզու ֆոնեմայզերի մշակում, GPL-free ինտեգրման համար:
- Տվյալների հավաքագրում և մշակում: լեզվական տվյալների հավաքագրում և մշակում բարձրորակ խոսքի սինթեզի ապահովման համար:
- Մոդելների ուսուցում: հարմարեցված TTS մոդելների մշակում տարբեր ձայների, շեշտադրությունների և արտասանությունների համար:
- Օպտիմալացում: մոդելների արդյունավետության բարձրացում IoT և mobile սարքերի համար:
Մեր մոդելները (26 լեզուներով) արդեն կիրառվում են ԱՄՆ ծովային պաշտպանության և ԱՄՆ միգրացիոն և մաքսային (ICE) ծառայությունների կողմից ամենօրյա հաղորդակցություններում: